57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով տուժածների փաստաբանները պահանջում են վերսկսել հետաքննությունը, հաղորդում է Gazeta.ru-ն
Փաստաբանները կարծում են, որ Խաչատուրյանի դուստրերի նկատմամբ նրա ոտնձգությունների վերաբերյալ տվյալները որևէ ապացույց չունեն:
«Չկան ականատես վկաներ, ոչ նրա սերմնահեղուկի հետքեր, ոչ էլ աուդիո կամ վիդեո ձայնագրություններ»,- հավելել է տուժողների ներկայացուցիչը:
Բացի այդ, նրանք գտնում են, որ Խաչատուրյան քույրերը տարբեր վկայություններ են տալիս:
Ի հակադրություն այս ամենի, միջին քրոջ փաստաբան Ալեքսեյ Պարշինը վստահեցնում է, որ աղջիկների նկատմամբ իրենց հոր կողմից բռնության մասին տեղեկատվությունը հաստատվում է հենց ամբաստանյալների ցուցմունքներով, ինչպես նաև հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների, սեքսոլոգների քննությունների արդյունքներով և անկողնային սպիտակեղենից կենսաբանական նյութերի վերլուծությամբ:
«Թող տուժող կողմն ուշադիր կարդա փորձագիտական կարծիքը, ես նրանց արդեն ասել եմ այդ մասին»,- շեշտել է Պարշինը: