Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը՝ մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Ռ. Քոչարյանի պաշտպանները: Ինչպես նշել էր Հայկ Ալումյանը, դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ. Քոչարյանի հանդեպ կանխակալ դիրքորոշում ունի:
Դատավորը դատական նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ նիստի կարգը խանգարող գործողություններ կատարելու դեպքում նրանք կզրկվեն դատական նիստերին մասնակցելու իրավունքից: