Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Այսօրվանից Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը»,- գրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։