«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հոր դեմ հարուցված քրեական գործ կա, բայց այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչի հետ կարող էր կապված լինել այդ գործը:

Հայաստան ծաղիկների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ դա կարող է կապված լինել այդ շուկայում մենաշնորհ հաստատելու հետ:

 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վանեցյանի հայրը զբաղվում է ծաղիկներ ներմուծելով, այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին հայր և որդի Վանեցյանները խոչընդոտում էին այլ ընկերությունների կողմից ծաղկի ներմուծմանը և ըստ էության՝ մենաշնորհ էին հաստատել այդ շուկայում:

Հնարավոր է, որ քրեական գործը կապված լինի հենց դրա հետ»,- կարծում է մեր աղբյուրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: