Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ըստ փաստաբանդ Երվանդ Վարոսյանի՝ յուրացման մեղադրանքով. այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին, պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»:
Երեկ նոր մեղադրանքի շրջանակում Վարդանյանի կալանավորվելուց հետո փաստաբան Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, որ գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ է դարձնում, որ այս ամենի պատճառն Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: