1. Քսենիյա Վդովինա
Թեթև ատլետիկայի ռուս սպորտսմենուհին 2010թ. Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, երիտասարդների շրջանում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Ռուսաստանի սպորտի վարպետ է:
2. Աննա Կուռնիկովա
Ռուս նախկին թենիսիստուհին Ռուսաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ Օլիմպիական խաղերի մասնակիցն է: 1996թ. Օլիմպիական խաղերի ժամանակ նա եղել է 15 տարեկան:
3. Մարիա Շարապովա
Ռուս թենիսիստուհին թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետն է և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն։
4. Մարիա Բուկշեվաննայա
Մարզաձևը` հոկեյ, մասնագիտացումը` պաշտպան:
5. Աննա Սիդորովա
Մարզաձևը` կյոռլինգ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի քառակի մրցանակակիր:
6. Լյայսան Ուտյաշովա
Գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ, բազմաթիվ ռուսական և միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն:
7. Ալիյա Մուստաֆինա
Ռուսաստանի մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն, 2010թ.-ի աշխարհի բացարձակ չեմպիոնուհի: