Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ առավոտյան վաղ արթնանալն օգնում է որակով աշխատանք կատարել։

 

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Նազենին սպիտակ վերնաշապիկ է կրում եւ գունավոր շրջազգեստ։ Նա պարզ սանրվածք է ընտրել, վառ կարմիր բարձրակունկներ եւ նույն երանգի աքսեսուարներ։ «Առավոտյան վաղ օրը սկսելը օգնում է, որ շատ ու որակով գործ անի մարդ։ Հաջողությունը գալիս է, երբ մարդ հաղթահարում է իր ալարկոտությունը. իմ իմացած ամենակարճ ճանապարհն է սա։ Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում Նազենին ծաղկային պրինտով զարդարված վերարկու էր կրում, նա արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Երեւանյան ծաղկառատ աշունը... իմ` երազանքների քաղաքում ամենամեծ երազանքների կատարման սպասումով եմ ապրում ամեն վայրկյանս»։