ԱՄՆ-ի բնակիչ, 61- ամյա Ռիչարդ Դենիսը իր ծննդյան 61-րդ տարեդարձի օրը սպանել է փեսային: 37-ամյա Քրիստոֆեր Բերգանը Նորվեգիայից էր եկել հատուկ աներոջը շնորհավորելու համար: Նա որոշել էր անակնկալ մատուցել: Հասնելով տուն՝ Քրիստոֆերը ուժեղ թակել էր դուռը ու անմիջապես թաքնվել էր քիչ հեռու գտնվող թփերում: Երբ աները դուրս էր եկել, փեսան վայրի կենդանու ձայներ էր հանել: Ռիչարդն էլ տուն էր մտել, զենքը վերցրել ու կրակել ձայնի ուղղությամբ:
Արձակված միակ փամփուշտը դիպչել էր Քրիստոֆերի սրտին: Ավելի ուշ պարզվել էր, որ Ռիչարդը դեպքից մի քանի ժամ առաջ ծանր խոսակցություն և վիճաբանություն էր ունեցել հեռու բարեկամներից մեկի հետ, ով ևս այցելել էր իր տուն: Ի վերջո, նա դուրս էր արել բարեկամին և ասել էր, որ այլևս իր տուն չգա: Փեսայի՝ դռան ուժեղ թակոցի ձայնը, իսկ դուռը բացելուց հետո տարօրինակ մռնչոցը լսելով՝ Ռիչարդը մտածել էր, որ նորից անցանկալի հյուրն է եկել, և կորցնելով ինքնատիրապետումը, գնացել էր զենքի հետևից: Երբ վերջում Ռիչարդը գիտակցել էր, թե ինչ է արել, սկսել էր օգնություն ցույց տալ փեսային, բայց ապարդյուն: Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել էին նրա մահը:
Տարածքի շերիֆը հայտարարել է, որ այս փաստով քրեական գործ չի հարուցվի, քանի որ տեղի է ունեցել պատահական, չկանխամտածված սպանություն: