Բոսթոնի մարաթոնյան վազքի ժամանակ պայթունի կազմակերպիչ Ձոխար Ցարնաևը հուլիսի 10-ին սկսված դատական նիստի ժամանակ իրեն անմեղ է հայտարարել իր նկատմամբ հարուցված բոլոր 30 կետերով: Ցարնաևը մեղադրվում է մասնավորապես զանգվածայաին ոչնչացման զենքի օգտագործման, չորս մարդու սպանության, շատերին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև դավադրության մասնակցության մեջ: Մեղադրանքի 17 կետով նրան սպառնում է կախաղան կամ ցմահ ազատազրկում: Հաղորդում է Agence France Presse գործակալությունը:
Բոսթոնի դաշնային դատարանում դատական նիստին ներկա են գտնվել 30 տուժածներ և սպանվածների ու վիրավորների հարազատները: Ամերիկայի արդարադատության նախարարությունը դատական գործընթացի սկսելուց առաջ հայտարարել է, որ պահանջելու ձերբակալվածի նկատմամբ մահապատիժ է պահանջելու: