«Փաստ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միեւնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Բաբայանին։
Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են:
Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽից՛ «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն՛ հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի:
Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում