ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադիի մահից հետո նրան փոխարեն նոր ղեկավար է նշանակվել, հայտնում է ամերիկյան Newsweek լրատվական կայքը:
Հրապարակման համաձայն, զինյալների նոր առաջնորդն Աբդուլա Քարդաշն է, ով նաև հայտնի է որպես Հաջի Աբդուլլահ ալ-Աֆարի: Նա դեռևս օգոստոսից ղեկավարում է կառույցը՝ «մահմեդական գործերի մասով», փոխանցում է իսլամիստական Amaq գործակալությունը:
Հայտնի է, որ Ալ-Աֆարին իրաքցի զինծառայող է եղել, ով ծառայել է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի ղեկավարության ներքո:
Հավելենք, որ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացման մասին լուրերը վերջին տարիներին պարբերաբար հայտնվում են միջազգային ԶԼՄ-ների լրահոսերում: