Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում :
Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։
Սոցիալական կայքերում արդեն տեսանյութեր են հայտնվել։
Քաղաքապետարանից հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքում։
ԱԻՆ–ից ևս հաստատեցին տեղեկությունները։ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ ահազանգով դեպքի վայր են մեկնած հրշեջները և պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք չի ունեցել։
Խոսեցինք քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ հրդեհից ոչ ոք չի տուժել և տարհանում չի եղել:
Նախնական տեղեկություններով` քաղաքապետարանի ճաշարանի աշխատակիցներն ուղղակի ջեռոցի վրա յուղ են այրել: