Մոսկվայի Տվերի դատարանը հետմահու մեղավոր է ճանաչել Սերգեյ Մագնիտսկուն Hermitage Capital բիտանական ֆոնդի կողմից հարկերից խուսափելու մեջ: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:

Մեղադրական կողմի համաձայն Մագնիտսկին մշակել է հարկերից խուսափելու ծրագիր Hermitage-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի խնդրանքով,որը նույնպես մեղավոր է ճանաչվել: Ֆոնդի գործողություններից հասցված տույժի չափսը կազմում է 522 մլն ռուբլի:

Ավելի վաղ պետական մեղադրողը խնդրել էր Մագնիտսկուն ճանաչել մեղավոր, սակայն գործը փակվել էր մահվան հետ կապված: Դատախազը խնդրել է Բրաուդերին հեռակա կարգով դատապարտել ինը տարվա ազատազրկման:

Սերգեյ Մագնիտսկին մահացել է 2009 թվականի նոյեմբերին քննչական մեկուսարանում: Գտնվելով մեկուսարանում նա բազմաթիվ անգամ բողոքել է առողջությունից,սակայն ժամանակին չի ստացել անհարժեշտ բժշկական միջամտություն:

Բրաուդերի կարծիքով Hermitage-ի իրավաբանը դարձել է քրեական հանցախումբի զոհ,որը ներառել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային ներկայացուցիչների: Անձամբ Մագնիտսկին պնդում էր, որ բացահայտել է իրավապահ մարմինների կողմից բյուջեից 5,4 մլրդ ռուբլու հափշտակման նախագիծը, որը կատարել են հարկային ծառայության միջոցով: Մագնիտսկու մահվան հետաքննության արդյունքները, որը անց է կացվել Hermitage-ի կողմից, ընդունվել է մի շարք արևմտյան պետությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի կողմից և հիմք են հանդիսացել «Մագնիտսկու ցուցակի» համար,որտեղ նշված են բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնք առընչություն են ունեցել իրավաբանի մահվան հետ: