Երևանի քաղաքապետարանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է քաղաքի տրոլեյբուսային ցանցը: Տեսանյութում նշվում է, որ այսօր Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական դուրս է գալիս միջին հաշվով մոտ 40 միավոր շարժակազմ: Բոլորն ունեն GPS համակարգ:
Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին:
Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս: