Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ միասնական և ներբուհական քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականի /ատեստատի/ ներկայացման հարցի քննարկում, 105-108 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների նախնական ցուցակի ներկայացում և այլ ընթացիկ հարցեր: Հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժո ղովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, տեղեկացրել է, որ միասնական քննություննրի առաջին փուլի նախնական արդյունքներով՝ առկա են անվճար ուսուցման որոշակի թափուր տեղեր: Պատասխանատու քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ քննության արդյունքներով առկա է 63 դիմորդ, ովքեր նույն միավորներով անցնում են վճարովի համակարգ, և եթե վերջիններիս համար լրացուցիչ անվճար տեղեր չսահմանվեն, ապա կաշխատեն ընդունելության կարգի չափանիշները: Նշված հարցի շուրջ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է իր տեսակետը, համաձայն որի՝ նախարարությունը պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր, և կարգը նախատեսում է այլ ընթացակարգ, սակայն հաշվի առնելով այս խնդրի շուրջ հանրային բուռն քննարկումները և երբեմն նաև շահարկումները՝ առաջարկել է թափուր մնացած տեղերի մի մասը հատկացնել նույն գնահատականներով վճարովի համակարդ անցնող 63 դիմորդին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, աշակերտական օլիմպիադայի հաղթողն եր, որոնց ևս պետք է տրամադրվի անվճար ուսուցման հնարավորություն:
"Մենք ունենք ազգային փոքրամասնություններին աջակցելու բարի ավանդույթ, և հանձնաժողովին առաջարկում եմ համայնքների կողմից ստացված մեկական դիմում-խնդրանք բավարարել՝ անվճար համակարգում սովորելու: Նշված բոլոր տեղերը լրացնելուց հետո միայն նոր հանձնաժողովը կքննարկի պետության համար գերակա հանդիսացող՝ արվեստի բուհերում պետպատվերի տեղերն ավելացնելու խնդիրը", - նշել է նախարարը: Օրակարգի երկրորդ հարցի շուրջ հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել մինչև հունիս 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացրել է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Օրակարգի երրորդ հարցի շուրջ պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ այս տարվա դիմորդներից որոշակի արտոնություններից օգտվելու է թվով 200 հոգի, որից 20-ը՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ և աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, մնացած մասը տարբեր սոցիալական և հաշմանդամություն ունեցող խմբերի ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: