Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Մեր տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին:
Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանը «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է: Ըստ մեր աղբյուրների՝ Վանեցյանը նշանակումն արել է նրանց հորդորով, որոշմանը դեմ են եղել ինչպես ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսը, իսկ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ քննարկում չի եղել:
Տեղեկություն կա նաեւ, որ Գրիգորյանն արդեն իսկ զբաղվում է հավաքականի գործերով: Նա այսօր եղել է ֆեդերացիայում եւ զբաղվել է՝ հավաքականի կազմը որոշելով:
Տեղեկությունները փորձեցինք ճշտել Նիկողոսյանից: Նա, սակայն, ասաց, որ ոչինչ չգիտի: Այսօր ավելի վաղը նոր մարզչի անունը փորձել էինք իմանալ Մելիքբեկյանից: Նա նույնպես ոչինչ չէր ասել: Նշել էր միայն, որ Եվրո 2020-ի շրջանակներում հավաքականի առաջիկա 2 խաղերին ընդառաջ ՀՖՖ հավաքականների բաժինն արդեն հրավերներ է ուղարկել արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ակումբներին:
Հավաքականն առանց գլխավոր մարզչի է մնացել այն բանից հետո, ինչ հրաժարական տվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա հեռանալու մասին հայտնեց հոկտեմբերի 18-ին:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					