Անթալիայում իր ուսումնամարզական հավաքը շարունակով Ուժգորոդի «Գովերլան» ստուգողական խաղում 4:2 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի «Տրենչինին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ավելացնենք, որ այս հավաքի ընթացքում Ալեքսանդր Սևիդովի սաները ևս երկու հանդիպում կանցկացնեն:

Աղբյուր`ArmFootball.com: