«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի դեմ իրականացված քրեական գործի շրջանակում կալանավորված, հանցագործն միջավայրում «Բարութ», «Ֆիթիլ», «Պլաստմաս» մականվամբ հայտնի անձինք շարունակում են լռել:
Նրանք պնդում են, որ առհասարակ կապ չունեն մահափորձի հետ եւ որ չեն ճանաչում նախկին պատգամավորին:
Ըստ աղբյուրների՝ կալանավորվածները որոշել են «սուխոյ ատկազ գալ» այս գործով: Մոտավորապես այս ռազմավարությամբ. «Թագավոր ախպորը (պատվիրատուին) ոչ տեսել ենք, ոչ լսել: Զատո գաղութում պրոբլեմ չունենք»:
Նկատենք, որ կարծես նախաքննությունն էլ առանձնապես իրեն չի կոտորում պատվիրատուին գտնելու հարցում: Կարճ ասած, գործը կարծես գնում է «մեռնելու» ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում