Ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը հերթական անգամ հայտնվել է սկանդալի մեջ: Նա տեսանյութ է տեղադրել Instagram-ում, թե ինչպես է բարկանում երեխայի վրա, տունը կեղտոտ և թափթփված պահելու համար: Նա կոպտորեն բռնում է երեխային և տանում է խոհանոց, այնուհետ գոտիով կապում է ջեռուցման մարտկոցին, ու ասում է, որ իրեն գերությունից կարող է միայն տատիկն ազատել: Սենյակում այդ ժամանակ եղել է ևս մեկ մարդ, որը նկարահանել է այս ամենը:
Տեսանյութից համացանցի շատ օգտատերեր հայտնվել են շոկի մեջ, մյուսները պնդում են, որ այս ամենը լավ խաղարկված բեմադրություն է, քանի որ դատարանի որոշմամբ՝ կնոջ ձեռքից վերցրած երեխայի հետ Պանինը այդքան խիստ չեր վերաբերվի:
Սրանից հետո Պանինը մի նոր լուսանկար է տեղադրել համացանցում հետևյալ գրառմամբ․
«Ինչ լավ է նստել երեխաների հետ արևի տակ և վայելել գարեջուր»:
Այս լուսանկարից հետո շատերը Պանինին ուղղակի սադրիչ են անվանել: