Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ: Հուլիսի 10-ից հայրապետական տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: