«Տաշիր» ընկերության փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, որը «Institut Choiseul»-ի տարբերակով ներառվել է ՌԴ-ի 100 ամենաերիտասարդ տնտեսական առաջնորդների ցուցակում, այցելել է Փարիզ, գրում է Rusarminfo-ն:
Այցի նպատակը ռուս-ֆրանսիական հարաբերությունների սերտաճումն է:
Տաթևիկ Կարապետյանը և այլ երիտասարդ գործարարներ հանդիպել են Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ասամբլեայի նախագահ Ռիշար Ֆերրանի և ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: