«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, վերջերս Հայաստանում կինոարտադրությամբ զբաղված Հակոբ Հակոբյանը Hraparak.am-ին հայտնեց, որ աշխատում է երրորդ ֆիլմի վրա։
- Պարոն Հակոբյան, լսել եմ՝ էլի ֆիլմ եք նկարահանում։
- Ընթացքի մեջ է։ Հայ եւ ադրբեջանցի ընկերների մասին է, չոբանների, մեր ժամանակներն են՝ 19 թվականը, երբ նրանք սարերում ընկերանում են, հետո իրադարձությունները հետ են գնում, վերջում չոբանները հուշագիր են ստորագրում, խաղաղություն են բերում։
- Ի՞նչ սարերում են ընկերանում։
- Մեր՝ հայ-ադրբեջանական սահմանին։
- Սահմա՞ն են անցնում, որ ընկերանում են։
- Նրանք գառնարածներ են, գառները պահելով՝ հանդիպում են իրար։
- Հուշագիր են ստորագրում, որ ի՞նչ։
- Խաղաղության։ Էնքան են իրար հետ մտերմանում։
- Ադրբեջանցի եւ հայ չոբանների դերասաններն ովքե՞ր են։
- Մեր հայ դերասանները։ Հլը չեմ կարող ասել՝ ովքեր, որովհետեւ էդ դերասաններին ընդունել ենք, պրոբներ ենք անում, մեր մասնագետներն աշխատում են, թե որ տարբերակն ընտրեն։
- Ֆիլմարտադրության հաշվապահությանը պետք է որ ծանոթ լինեք։ 28 րոպեանոց փաստագրական ֆիլմի համար շատ չէ՞։
- Չեմ կարա ասեմ՝ նայած, թե գումարներն ով ա ծախսում։ Եթե տերն է ծախսում, բնական է՝ կծախսի մեղմ, եթե ծախսի ուրիշը, ուրիշի գումարները, բնական է, որ ճոխություններ կանի։ Իմ ֆիլմերը ես եմ ամբողջությամբ ֆինանսավորում։
- Աղմկահարույց «Մել» ֆիլմը մոտ 200 միլիոն է, եթե հաշվի առնենք, որ 20 միլիոն դրամը ֆիլմի 10 տոկոսն է։
- Չէ, էդ ահավոր մեծ թվեր եք ասում։ Նման բյուջեներ գոյություն չունեն։ Բայց ամեն ինչ կախված է՝ ինչ տեսարաններ են, որտեղ ա, ինչի ծախսեր։
- Ձեր նկարահանած ֆիլմերի վրա ներդրված գումարները կարողացա՞ք հետ բերել։
- Ոչ, որեւիցե գումար դեռ հետ չենք ստացել։ Պարզապես մենք արտադրել ենք։
- Իսկ «Մել» ֆիլմը… կնկարեի՞ք այդպիսի ֆիլմ։
-Չէ, չէ, ես նկարում եմ միայն էն ֆիլմերը, որոնց սցենարի հեղինակը ես եմ։ Ուրիշի ֆիլմ՝ ուրիշի սցենարով չէի էլ նկարի։
- Բայց Ձեզ՝ իբրեւ սցենարիստի, կներշնչե՞ր սեռափոխված մարդու ողբերգությունը։
- Իհարկե՝ ոչ։ Ես ավելի շատ հետաքրքրված եմ իրականությամբ, որ էսօր գոյություն ունի, ես կողմնակից եմ խաղաղության։ Եվ կողմնակից եմ, որ քաղաքականությունը քաղաքակիրթ ձեւով որոշի քաղաքականությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում