Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել ռուսական Sport24.ru մարզական կայքին: Հարոյանը խոսել է Իտալիայի հավաքականից կրած պարտության և թիմի նոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին: Հայ պաշտպանն ասել է, որ մինչև հիմա շոկի մեջ է և չի կարող իր տեղը գտնել խայտառակ պարտությունից հետո, որի մասին երևի ամբողջ աշխարհն է խոսում: Հարոյանը նաև ասել է, որ թե՛ ինքը, թե՛ ամբողջ հավաքականը շատ են վրդովված նոր մարզչի խոսքերից: Հիշեցնենք՝ Խաշմանյանը պարտությունից հետո ասել էր, որ սա ոչ թե Հայաստանի ազգային հավաքականն էր, այլ սովորական մի հավաքական: