Մոսկվայից Անապա մեկնած և Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն, որի ինքնազգացողությունը հենց թռիչքի ժամանակ վատացել է, մահացել է. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օդաչուն թռիչքից առաջ բուժզննում է անցել, բժիշկները առողջական խնդիրներ չեն հայտնաբերել, աղբյուրին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա — Անապա չվերթը, վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում ՝ երկրորդ օդաչուի վատ ինքնազգացողության պատճառով:
Վայրէջքից հետո նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել։ Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք վայրէջքի ժամանակ չի տուժել ։