Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Լևոն Հայրապետյանը 1 տարվա պայմանագիր կնքեց լեհական «Վիձևի» հետ: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ անձամբ ֆուտբոլիստից:
«Պայմանագիրը կնքել ենք 1+1 տարբերակով: Այժմ սպասում ենք տրանսֆերին: Եթե ամեն ինչ հաջող ընթացավ, ապա վաղը կկարողանամ մասնակցել «Լեգիայի» հետ առաջնության առաջին տուրի խաղին»,-armsport.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը:
Լևոն Հայրապետյանը նշեց նաև, որ «Վիձևի» առաջ խնդիր է դրված պահպանել տեղը բարձագույն խմբում:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս լեհական մեկ այլ թիմում` Գդանսկի «Լեխիայում»:
Լևոն Հայրապետյանը 1 տարվա պայմանագիր կնքեց Վիձևի հետ
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					