Ռազմիկ Գասպարյանը ծնվել է 1991թ.-ի հուլիսի տասնիննին Գեղարքունիք մարզի Նորակերտ գյուղում։ 2016թ.-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ռազմիկ Գասպարյանը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ:

Այդժամ ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ զինվոր չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղի մեփ հսկողություն էր կատարում, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին:

Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հակառակորդին հանդիպեցի և մենակ մարտի բռնվեցի: Կարողացել եմ հակառակորդին հետ պահել, որպեսզի գյուղ չմտնի։\

Հակառակորդի մոտ յոթանասուն մարդուց բաղկացած խումբը փորձել է ինձ շփոթեցնել ու գե րի վերցնել․ նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն լեզվով էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին․ «Արի՛, ախպե՛ր»․․․

Ես հարցրի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, նկատելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու անմիջապես ետ եկա։

Թաքստոցից տեսա, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն ինձ նշանառության տակ է վերցրել ու այդ պահին անմիջապես կտրուկ գործողությունների եմ դիմել:

Անմիջապես վերցրեցի զենքս ու նրանցից մեկին խփեցի, որից հետո բոլորը պառկեցին:

Այդժամ ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին ու հեռացանք: Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի, նենց դիրք ընդունեցի, որ թշնամին տեղյակ չլինի, թե որտեղ եմ ու այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկեցնել։

Հարցազրույցներից մեկի Մեջ Գասպարյանը հիշում է Ապրիլյան քառօրյայի դաժան օրերը և նշում:

Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք: Խառը իրավիճակ էր, երկնքից կարկուտի պես իրենց հրե տանին թափվում էր գյուղի վրա:

Զինվորներ ունեինք, որ մինչ վերջին կաթիլը մնացել էին խրամատի մեջ: Հակառակորդի զինվորները «Ուրալ»-ով եկել էին մեր դիրքի վայր, Բայց մերոնք խփել էին, տեխնիկան թողել, գնացել էին:

Գիշերը մտանք «Ուրալ»-ը վերցրինք բերեցինք։