«Նոր ալիք 2013» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Մերի Մնջոյանի մրցութային վերջին օրվա «Ես և միայն դու» երգն ունի երկար պատմություն, ընտրվել է 10 երգից, ունի հինգ ձայնագրություն, իսկ երգի վերջնական տարբերակն էլ հավանության են արժանացրել Կրուտոյն ու Ռեվզինը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մրցույթին, նշեց, երաժշտության հեղինակ Հայկոն: «Կարծում եմ շատ լավ գործ ենք արել, նրանք բոլորը գոհ էին», - նշեց նա:
Հայկոն նշեց, որ բնական է համարում բոլոր քննադատությունները, քանի որ ճաշակի հետ աշխատելն իրոք բարդ է: Նա նաև նշեց, որ համոզված է, թե Մաշայի հաղթանակի դեպքում իրեն սկսելու էին մեծարել, որպես երգահան, իսկ անհաջողության ժամանակ` մեղադրում են: «Երգն իրոք լավն է և համապատասխան մրցույթին», - նշեց նա:
Ասուլիսին ներկա «Արմենիա» հը երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշեց, որ Մերիի հագուստը տրամադրել է Անաստասիա Զադորինան, ով ընտրել է 3 օրվա համար հագուստ, որոնք բանախոսի կարծիքով ճիշտ են ընտրված:
Անդրադառնալով այն լուրերին, որ երգն ու հագուստը համապատասխան չէր երգչուհու տարիքին, «Արմենիա» հը գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով նաև , «Ես և միայն դու» երգի խոսքերի հեղինակն է, նշեց, որ պետք չէ ֆիքսվել նրա տարիքի վրա: «Նա պետք է ներկայանար երեք տարբեր ոճերում և տարբերվեր ինքն իրենից: Մարդկանց սուբյեկտիվ կարծիքները միշտ էլ տարբեր են: Կարծում եմ լավ ներկայացանք», - նշեց նա:
Մերի Մնջոյանը նշեց, որ իր համար շատ լեցուն են անցել բոլոր օրերը Յուրմալայում: «Ես պատշաճ կերպով ներկայացրեցի մեր երկիրը, չնայած գրավել եմ 7-րդ տեղը», - նշեց նա: Նա նշեց, որ իր համար բոլոր երեք օրվա կատարումներն էլ լավն էին. «Առաջին օրը տարբերվեց լիրիկական կատարմամբ, երկրորդ օրը Էրիկի հետ կատարմամբ, երրորդ օրն էլ էապես տարբերվեց կատարման վիճակով», - նշեց երգչուհին: Մաշայի համար ժյուրիի անդամների այդ օրվա գնահատականը զարմանալի չէր, քանի որ նախորդ օրերին արդեն կար նման ցածր գնահատականների օրինակներ:
Ռ. Մխիթարյանն էլ անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե Տոտո Կուտունյոին որոշել էին հեռացրել ժյուրիի կազմից, նա նշեց, որ այդպիսի լուրեր այնտեղ չի եղել և իրենք չգիտեն, թե որտեղից են եկել նմանատիպ լուրերը: «Մենք այդ լուրերն իմացել ենք համացանցից», - հայտնեց նա:
Բանախոսներն անդրադարձան նաև 20.000 եվրո արժողությամբ զգեստին. նշելով, որ զգեստը վերադարձրել են, այժմ դիզայներների մոտ է: