Культура հեռուստաալիքի Власть факта հաղորդման վարող Սերգեյ Մեդվեդևը գրավոր ներողություն է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի` Ասիայի և Աֆրիկյաի ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմաբանների ռուս-թուրքական հանձնաժողովի անդամ Միխայիլ Մեյերի անունից, ով ելույթ ունենալով «Турецкий марш» շարքում և մեկնաբանելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պատմական փաստերը, իր մեկնաբանություններում թույլ է տվել ցինիկ արտահայտություններ: Մասնավորապես նա նշել է, որ «դա եղել է երկկողմանի սպանություններ», «հայերի որոշ հատվածը» կարողացել է հրաշքով կենդանի մնալ, «դա ցեղասպանություն չէ և մեկ ու կես միլիոն մարդ չի սպանվել»: Մեյերի մեկնաբանությունները ենթադրել են Ցեղասպանության լիակատար հերքում և համընկնում են Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ: Իր ելույթներով Միխայիլ Մեյերը փաստացիորեն հանդես է եկել հայերի ցեղասպանության հարցում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշման դեմ:

Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ, Ռուսաստանում հայկական կազմակերպություններ, ռուսական մտավորականության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են եկել Մեյերի մեկնաբանությունների սուր քննադատությամբ և դիմել են Культура հեռուստաալիքին` խնդրելով հանդես գալ դրանց հերքումով:

Власть факта-ի հաղորդավար Սերգեյ Մեդվեդևի նամակում, որը հրապարակվել է Aspekty.net կայքում, մասնավորապես նշված է.« 2013 թվականի հուլիսի 11-ին հեռարձակված Турецкий марш հաղորդման հյուրերից մեկը Ասիայի և Աֆրիկայի Ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՍերաֆիմովիչ Մեյերը կատարել է մի շարք մեկնաբանություններ կապված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին, որոնք որոշ հանդիսատեսներ վիրավորական են համարել և պատմական փաստերին անհամապատասխան: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ հայտարարել.

Ես հասկանում եմ հեռուստադիտողների զայրույթը կապված հյուրի մեկնաբանությունների հետ, որոնք կարելի է հասկանալ այն իմաստով, որ նա կասկածի է ենթարկում ցեղասպանության մասշտաբների և անգամ դրա գոյությունը: Հաղորդումը ուղղակի ասպարեզ է տրամադրում հյուրերին արտահայման համար, ընդ որում ես ջանում եմ չվիճել հյուրերի հետ և չհերքել նրանց տեսանկյունները: Իմ պարտավորությունն է որպես հաղորդավար տրամադրել հարցի շուրջ մտքերի ինչքան հնարավոր է լայն սպեկտր և թույլ տալ հանդիսատեսին անձամբ գալ եզրակացության:

Տվյալ դեպքում, սակայն, հարցը վերաբերվում էր բարդ էթնիակական նյութի` Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Թուրքիայի հերքողական քաղաքականության մասին: Մասնավորապես մեր երրորդ սյուժեում մենք պատմել ենք Օրհան Փամուկի մասին,ով հազիվ է փրկվել ձերբակալուևթյունից և ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից, քանի որ բարձրացնում էր ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցը: Հասկանալով այս հարցի ամբողջ ցավը և Մեյերի մեկնաբանությունների վիճարկելիությունը, ինչպես նաև այն փաստը,որ հաղորդման երկրորդ հյուրը, ինչպես հետագայում պարզվեց, այս հարցին համաձայն էր, ես չշարունակեցի խորացնել ցեղասպանության հարցը,որպեսզի հյուրերիս թույլ չտամ ավելի  քիչ քաղաքականապես կոռեկտ արտահայտությունները:

Հայերի ցեղասպանության նկատմամբ իմ սեփական վերաբերմունքը մնում է անփոփոխ: Այն 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, Հոլոքոստին, Ուկրաինայում սովամահության և այլ ցեղասպանության հայտնի դեպքերի հետ մեկտեղ: Ինձ հարազատ է հայ ժողովրդի ցավը, որը չի անցնում նաև այսօր ողբերգությունից մեկ դար անց: Ես հասկանում եմ, որ այդ վերքը բաց է մինչ բոլոր երկրներ չեն ընդունել ցեղասպանության փաստը և քանի դեռ տեղի չի ունեցել ապաշխարության և հաշտեցման գործընթացը: Ողբերգության հարյուրամյակի նախօրեին մեր հաղորդումը կանի բոլոր հնարավորը, որպեսզի ավելի կատարյալ և օբյեկտիվ լուսաբանի Ցեղասպանության պատմությունը:

Ես շատ եմ ափսոսում, որ մեր եթերը առաջ է բերել հանդիսատեսների տարբեր արձագանքներ է առաջ բերել: Մեր նպատակը խառնաշփոթի մտցնելը, դաժանացնել սիրտը, չհրահրել սկանդալներ, սակայն միժամանակ չվախենալ բարձրացնել պատմության, հիշողության և հանցագործության համար ընդհանուր պատասխանատվության բարդ խնդիրներ, որպեսզի վերջնական արդյունքում օժանդակել ժողովուրդների հաշտեցմանը: Մենք հետագայում էր կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»: