Mediaport-ի տեղեկություններով՝ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոց է կանչել «Իմ քայլ»-ի պատգամավոր Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, և ցույց տվել տեսանյութ, որում Լուլուն մտերմիկ շփման մեջ է Երևանում հայտնի բժշկական հաստատություններից մեկի ղեկավարի հետ։
Նիկոլ Փաշինյանը Լուլուին խորհուրդ է տվել անգամ չմտածել մանդատը վայր դնելու մասին, քանի որ հակառակ դեպքում այդ տեսանյութը կդառնա հանրային սեփականություն։
Հիշեցնենք, որ Լուլուն այսօր անպատասխան է թողել հարցը՝ արդյոք ինքը սպառնալիքների տակ է հրաժարվել մանդատը դնելու ավելի վաղ կայացրած որոշումից՝ ասելով. «Ընդունեք, հուզված եմ եղել»։