Նոր Զելանդիայի Կրայսչուրտ քաղաքում երկրաշարժի պատճառով քանդված գոթական բնույթի տաճարի տեղը կառուցել են եկեղեցի կարտոնից: Այս մասին նշում է Daily Mail պարբերականը:
Նոր Զելանդիայի մեծությամբ երկրորդ այս քաղաքում 2011 թվականի երկրաշարժի հետևանքով շինությունների մեծ մասը քանդվել է, այդ թվում նաև` 132 տարվա պատմություն ունեցող գոթական ոճի անգլիական եկեղեցին: Կարտոնե խողովակներից կառուցված նոր եկեղեցին իրենից ներկայացնում է եռանկյուն պրիզմա մեծ գեղեցիկ պատուհանով: Շինարարներին անհրաժեշտ է եղել 2 մլն եվրո, որպեսզի 120 կիլոգրամանոց 98 խողովակներով կառույցը բարձրացնելու համար:
Ծրագրի հեղինակը ճապոնացի ճարտարապետ Շիբարու Բանն է,ով ժամանակավոր կարտոնե տներ է կառուցել Հայիթում երկրաշարժից և Նոր Օրլեանում փոթորիկից հետո: Ինչպես նշում է ճարտարապետը կարտոնե եկեղեցին իվիճակի է կանգուն մնալ 50 տարվա ընթացքում: