Չինաստանի Գուիչժոու նահանգի բնակիչը ցնցող տեսարանի ականտես է եղել: Նրա աչքերի առաջ իրավապահ մարմնինների մի խումբ աշխատակիցներ կատարել են հանցագործերից մեկի հանրային մահապատիժ:
Երիտասարդի խոսքերով նա զբոսնել է քաղաքի փողոցներից մեկով և ուշադրություն է դարձրել բլուրին, որտեղ հավաքվել են մեծ թվով մարդիկ: Մոտենալով, նա տեսել է ոստիկանական մեքենա, որտեղից դուրս են եկել համազգեստով մարդիկ:
«Դեպքերը զարգանում էին կարծես սցենարով: Իրավապահ մարմինների աշխատակիցները ֆուրգոնից դուրս բերեցին ձեռքերը կապած տղամարդ, ինչից հետո նրան գցեցին գետնին և քաշեցին քարերի վրայով: Ոստիկաններից մեկը ձերբակալվածին տարավ թփուտների հետև, ինչից հետո կրակեց ուղիղ ծոծրակին»,- իր տպավորություններով կիսվել է տեսանյութի հեղինակը:
Իրավապահ մարմիններին չի հուզել, որ իր գործողություններին հետևել են նրա փոքրիկ երեխաները:Այս մասին հայտնում է Lifenews-ը:
Տեղի բնակիչները նշել են, որ տեսանյութը նկարվել է դեռևս 2012 թվականին, սակայն համացանցում հայտնվել է միայն 2013 թվականի օգոստոսին: Միայն մի քանի օրվա ընթացքում այն հավաքել է 2.300.000 դիտում և ֆորումներում ու սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ է հանդիսացել: