Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»
Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»:
Ադրբեջանի մասով.
Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի.
1.Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
2.Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:
3.Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում:
4.Հայ-ադբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին):
5.Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով):
Թուրքիայի մասով.
Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի.
1.Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում:
2.Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում:
3.Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
4.Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում:
5.Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը:
Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:
Կրկնում եմ, սա հնարավոր սցենարներից մեկն է, որի իրականացման հնարավորությունը կախված է նաև հարավկովկասյան և սևծովյան տարածաշրջանում արևելք-արևմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից:
Սուրեն Սարգսյան