Հուլիսի 6-ին, ժամը 20։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 7-ին, ժամը 03։08-ին, մարվել՝ 03։59-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն և հրդեհաշիջում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 32 փրկարար ծառայող և Կոթի գյուղի 15 բնակիչ: