Ուկրաինայի հարավում վերջին օրերի ռուսական աննախադեպ հուսահատ գրոհը արագացնում է Կովկասից չափած-ձեւած հեռանալու ՌԴ վաղօրոք մշակված ծրագիրը: Արցախից ռուսական զորախմբի տեղափոխումը Ուկրաինա Կրեմլը մտադիր է իրականացնել անձնակազմի հերթափոխի քողի տակ: Գյումրիից ռուս բանակայինների տարհանումը ընթանալու է առանց քողի՝ համաձայնեցված թուրքական, բայց ոչ հայկական կողմի հետ: Արեւմտյան տեղեկությունների համաձայն՝ անձնակազմից զտվել է առայժմ 800 սվին: Կովկասը եւ Հայաստանը հանձնվում են վստահելի ձեռքեր՝ թուրքին


Արեւմտյան ճակատում անսպասելի դիմադրության հանդիպած Ռուսաստանը խուճապահար դիմում է զինուժի շարքերը համալրելու ամենաարտառոց եղանակների: Գործի է դրվել ռուս-թուրքական համագործակցությամբ 2020-ին Արցախում ծավալված ահաբեկչական սիրիական կամուրջը (Շոյգու, Աքար): Սիրիացի իգիլականներին Ռամզան Կադիրովին ենթարկելու փորձը, սակայն, առայժմ ապարդյուն է, ինչը ավելի է սրում ռուս զինծառայողներ հայթայթելու խնդիրը: Բաշար Ասադը նույնպես պատրաստ չէ տալ պահանջված 40 հազար զինվորական կամ աշխարհազորային՝ Իսրայելի եւ Թուրքիայի ահից: Կրեմլի երաշխիքները Դամասկոսում արհամարհվում են:

 

Թեկուզ մասնակի զորակոչից խուսափելու հեռանկարը պատրանքային է դառնում: Ռուսաստանից հասնող լուրերի համաձայն Մոսկվան հավաքագրում է քրեակատարողական համակարգում ծառայողներին՝ բանտերի եւ գաղութների վերակացուներին: Եթե համադրենք բոլոր այս տվյալները նախագահ Էմանուել Մակրոնի փաստացի պատերազմական կոչին Ֆրանսիայի ժողովրդին, ապա պարզ է դառնում, որ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ենթարկվում է Երկրորդ Աշխարհամարտից հետո առավելագույն վտանգի:

«Խաղաղ դարաշրջանի» հաղթարշավը, պարեկային աղջիկների շատացումը, վարժապետ պաշտպանության նախարարի համայնապատկեր հեռադիտակը եւ նման իդիոտիզմների առատությունը վկայում են, որ իրադրությունը կամա թե ակամա հասցվում է անկառավարելի շեմի: Իր տիպաբանությամբ այն համեմատելի է միայն Հայաստան 2050 շնորհանդեսի եւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին իրենց տեղերում սառած հայկական թիրախների հետ: ՀՕՊ, հրետանային, տանկային այն ստորաբաժանումների, որ գլխովին ջախջախվեցին թշնամու գրոհի առաջին ժամի ընթացքում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում