Հայաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի բարդություն է, սակայն այն չի կարող դառնալ խոչընդոտ Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամագրվելու համար: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլյազևը:
Որպես օրինակ Գլյազևը նշել է Կալինինգրադի շրջանը, որի հետ նույնպես սահման գոյություն չունի:«Մեզ համար տարբերություն չկա, դա պետություն է, թե ինչ-որ մի պետության շրջան: Կարևորն այն է, որ դա միասնական մաքսային տարածք է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային Միության` արդեն հինգ տարվա աշխատանքի ընթացքում գտնվում է Կալինինգրադի շրջանը, որի հետ նույնպես ընդհանուր սահման գոյություն չունի»:
Այն նկատառմանը, որ Կալինինգրադը ելք ունի դեպի ծով, իսկ Հայաստանը` ոչ, Գլյազևը նշել է.« Ես Ձեզ զավելտալի դեպք կպատմեմ: Հայաստանը պատրաստվում էր պատրաստվում էր ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր: Գիտե՞ք ինչ էր այնտեղ գրված:Այն, ինչ Ուկրաինայի դեպքում: Այնպիսի տպավորություն էր, որ դա նույն փաստաթուղթն է չանայած այն հանգամանքին, որ ինչպես Դուք նշում եք Հայաստանը ծով չունի, իսկ Ուկրաինան ունի: Սակայն երբ ուկրաինական համաձայնագրում նշվում է, որ Ուկրաինան իր վրա պատասխանատվություն է վերցնում հետևելու ձկնորսության և ակվակուլտուրայի հետ կապված Եվրամիության կանոնները, մենք հասկանում ենք: Իսկ երբ այդ նույն բանը նշվում է Հայաստանի հետ համաձայնագրում, ապա ինչի մասին դա խոսում: Դա խոսում է այն մասին, թե ինչպես են այս համաձայնագրերը պատրաստվում: Նրանք ուղղակիորեն պարտադրվում են: Իրականում ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ է ստեղծում»: Ինչպես նշել է Գլյազևը դա որոշակի դժվարություն է, որը թույլատրվում է մաքսային օրենսդրությամբ:
«Մենք ստիպված կլինենք, ամենայն հավանականությամբ, անցկացնել ապրանքների մոնիթորինգ, որոնք հատում են Հայաստանի պետական սահմանը, միջսահմանային գործարքներ: Չի լինի ոչ մի մաքսային վճարներ կամ ձևակերպումներ: Կլինի մոնիթորինգ, որի կանոնները կսահմանվեն հատուկ կերպով»,- նշել է Գլյազևը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի հետ գործողությունների և բանակցությունների ժամանակացույցը, ապա նա նշել է, որ «մեր կառավարիչները որոշում են ընդունել 2015 թվականին անցնել ինտեգրման նոր փուլի Եվրասիական տնտեսական միության: Այժմ պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության համաձայանգիրը:
«Մաքսային միություն, միասնական տնտեսական տարածք և դրան հավելյալ այժմ քննարկվում է, թե ինչ կարող է լինել: Մասնավորապես զարգացման ընդհանուր ռազմավարություն և այլն: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ պետությունները, որոնք պաշտոնապես ցանկություն են հայտնել միավորվել դա Ղրղզտանն է և Հայաստանը(այն բանից հետո, որ մենք ստացանք հայկական ղեկավորությունից պաշտոնական հայտարարություն, մենք բանավոր ստացել ենք, սակայն անհրաժեշտ է նաև փաստաթուղթ): Մշակվում է միավորման ճանապարհային քարտեզ: Եվ մենք հաշվի ենք առնում, որ այս պետությունները մեզ հետ մասնակցում են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու բանակցություններին: Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ 2015 թվականին մենք միաժամանակ պետք է ավարտենք Եվրասիական տնտեսական միության ստեղծումը և ավարտենք նոր անդամների միացման գործընթացը»:
«Բացի դա Տաջիկստանը որպես ԵվրԱզԵս-ի լիիրավ անդամ իրավունք ունի մտնել Մաքսային միություն: Ուկրաինայի դեպքում գնդակը ուկրաինական հատվածում է,եթե Ուկրաինան ստորագրի ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, ապա նա այս գործընթացին չի կարող մասնակցել և չի մասնակցի»: Գլյազևի խոսքերվ փաստաթղթերի ստորագրումը նախատեսվում է նեյեմբերի վերջին: