Զապորոժիեում եւ Պավլոգրադում Ռուսաստանի հրթիռային հարվածներից վնասվել են ուկրաինական երկու պաշտպանական գործարանների արտադրամասերը։ Դրանք արտադրում էին վառելիք եւ հրթիռային շարժիչներ, ինչպես նաեւ Էլեկտրոնիկա ռազմական ռադիոտեղորոշիչների համար:
«Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հրթիռային հարվածներից ոչնչացվել են զինված ուժերի համար վառելիքի եւ հրթիռային շարժիչների արտադրության պաշտպանական ձեռնարկության արտադրամասերը ։ Բացի այդ, Զապորոժիե քաղաքում ոչնչացվել են «Իսկրա» գիտաարտադրական համալիրի արտադրամասերը, որոնցում արտադրվել են էլեկտրոնային բաղադրիչներ՝ ԶՈւ ռադիոլոկացիոն կայանների եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վերանորոգման համար»,-ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ։