ԿԺԴՀ Պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։


Բացի դրանից, հունիսի 19-20-ը Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով ՌԴ նախագահը պետական ​​այցով կմեկնի Վիետնամ։

Հանոյում հանդիպումներ կանցկացվեն Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Թո Լամի, կառավարության վարչապետ Ֆամ Մին Թինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ։

Նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և հումանիտար ոլորտներում Ռուսաստանի և Վիետնամի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։

Բանակցությունների արդյունքներով կընդունվի համատեղ հայտարարություն եւ մի շարք երկկողմ պայմանագրեր կստորագրվեն։