Օրերս հրապարակվել է Եվրաինտեգրման ինդեքսը, որը ներկայացնում է Արևելյան համագործակցության պետությունների եվրոպական ինտեգրման մակարդակը, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ընտրություններին և մեր երկրի արձանագրած զարգացումը համեմատած ծրագրի մյուս հինգ պետության:

Այսպես, համաձայն այդ ինդեքսի, Վիլյնուսում գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ և Արևելյան համագործակցության ծրագրից հինգ տարի անց վեց անդամ պետություն տարբեր, ոչ հավասար դիրքեր են զբաղեցնում: Երկրները տարբեր կերպով և պատրաստակամությամբ են արձագանքել Եվրամիության առաջարկներին: Բոլոր պետությունները որոշակի առաջընթաց են արձանագրել բացի Ադրբեջանից, որը մնացել է անցած տարվա մակարդակին:

2012 թվականին Արևելյան համագործակցության մի շարք պետություններում տեղի ունեցան ընտրություններ, որոնք իսկական փորձարկում ծառայեցին երիտասարդ ժողովրդավարությունների համար: Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Որկրաինայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, իսկ Մոլդովայում՝ նախագահական: Շղթան շարունակվեց 2013 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններով: Բացի դա նախագահական ընտրություններ են սպասվում նաև Ադրբեջանում և Վրաստանում:

Հայաստանում խորհրդարանական(2012թ.) և նախագահական(2013թ.) ընտրությունները անցկացվեն առանց հուզումների ինչպես 2008 թվականին, և բացի նախագահի թեկնածուի վրա կրակոցը, լավ կազմակերպված էին:

Այնուամենայնիվ զեկույցում նշվում է, որ նախագահական ընտրությունները մրցակցային չէին, քանի որ գլխավոր թեկնածունները չմասնակցեցին ընտրություններին և բացի դա արձանագրվեցին նաև մի շարք խախտումներ ընտրությունների արդյունքում: ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոի գնահատականներով չնայած այն բանի, որ նախընտրական արշավի ժամանակ թեկնածուները ունեին ազատ և հավասար հնարավորություններ եթերում, լրատվական միջոցներում ելույթ ունենալու, սակայն կային անուղղակի միջամտություն գործող իշխանությունը ներկայացնող վստահված անձանց կողմից և չնայած ջանքեր էին գործադրվում տեխնիկապես բարևլավելու ընտրացուցակները, սակայն հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ մնացել է ցածր մակարդակի վրա:

Այնուհետև նշվում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքի ակցիաներ կազմակերպեց, որին մասնակցել են հազարավոր մարդիկ 2013 թվականի մարտին և ապրիլին, սակայն ընդդիմության մոտ ծրագրի բացակայության պատճառով ակտիվությունը մարեց: Միևնույն ժամանակ երկիրը շարունակում է պայքարել էմիգրացիայի և մարդու իրավունքների խախտումների դեմ:

Ինչ վերաբերվում է Եվրամիությանը, ապա ինչպես նշում է ինդեքսը 2012 թվականին Հայաստանը առաջընթաց է արձանագրել, իր հավաքած բալլերով զբաղեցնելով երրորդ իսկ ավելի չորրորդ տեղը Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից հետո:

Եվրաինտեգրման ինդեքսում նշվում է, որ Հայաստանը 2012 և 2013 թվականների ընտրություններից առաջ հայ քաղաքական գործիչները չէին խոսում Մաքսային միության հետ համագործակցության մասին:

Համաձայն զեկույցի, չնայած որ Հայաստանում արձանագրված է մթնոլորտի և զանգվածային լրատվամիջոցների կողմից ընտրությունները ներկայացնելու բարելավում, սակայն, միաժամանակ ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործումը իշխող կուսակցության օգտին, ձայների գնումը, ճանաչված թեկնածուների հրաժարվելը ընտրություններից և ընտրությունների նկատմամբ ցածր վստահությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրությունները ոչ ամբողջովին էին համապատասխանում ազատության և արդարության եվրոպական ձևաչափերին:

Համաձայն զեկույցի, չնայած դատական և արդարադատության ոլորտում իրականացվել են բազմաթիվ բարենորոգումներ, սակայն դեռևս շատ խնդիրներ մնում են չլուծված:

Դատական համակարգը դեռևս մեծ մասամբ շարունակում է կախված լինել իշխանությունից: