«Coca-Cola Fest»-ի կազմակերպիչները հայտարարել են, որ ադրբեջանական ծագում ունեցող երգչուհի Sevdaliza-ն (Sevda Alizadeh) ելույթ չի ունենալու այս տարվա փառատոնի ընթացքում՝ սոցիալական հարթակներում բարձրացված բողոքների պատճառով։ Դժգոհությունները կապված էին երգչուհու Messiah տեսահոլովակի հետ, որտեղ, ըստ քննադատների, ներկայացվել են խաչի վրա կրքոտ պարային դրվագներ, որոնք ընկալվել են որպես հակաքրիստոնեական։
Փառատոնի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Տեղեկացնում ենք, որ Սևդալիզան ելույթ չի ունենալու: Շուտով կհայտնենք նոր արտիստների անուններ, ովքեր մեր 15 հայ արտիստների և միջազգային հեդլայներ A7S-ի հետ փառատոնը կդարձնեն անմոռանալի երաժշտական տոն… Անհամբեր սպասում ենք ձեզ օգոստոսի 30-ին՝ Sound Park-ում»։
Հիշեցնեք, որ Sevdaliza-ն իրանա-ադրբեջանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհի, երգահան և պրոդյուսեր է, որի Alibi երգը լայն տարածում է ստացել TikTok-ում։