Եվրոպացի փորձագետները գտնում են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները արդար և ազատ չեն լինի: Սակայն Արևմուտքի կողմից մեծ քննադատություն չեն սպասում: Բրյուսելի հարաբերությունները Բաքվի հետ որոշում է էներգետիկան:
Պետությունում, որի շնորհիվ Եվրամիությունը հույս ունի նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, տեղի են ունենում ընտրություններ: Նավթով և գազով հարուստ Ադրբեջանում այսօր ընտրում են նոր նախագահի: Ամենայն հավանականությամբ այնտեղ կվերընտրվի պետության նախագահ Իլհամ Ալիևը: Սոցհարցումների համաձայն նա մեծ հաղթանակ է տանելու ինը այլ թեկնածուների նկատմամբ 90% ձայնով:

Չնայած Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խոսում է դեմոկրատական ընտրությունների մասին, արևմտյան փորձագետները, այդ թվում Ուվե Հալբախը համաձայն չեն այդ պնդման հետ: Ադրբեջանում նախագահական ընտրությունները «կարող էին լինել հարաբերական արդար»,- DW –ին տված հարցազրույցի ժամանակ նշել է «Գիտություն և քաղաքականություն» բեռլինյան հիմնադրամի փորձագետը:

Նրա կարծիքով ադրբեջանցիները մեծ մասը կողմ է Ալիևին, իսկ ուժեղ մրցակիցներ ընդդիմադիրների մեջ չկա:

Սակայն գերմանացի փորձագետը գտնում է, որ այս անգամ ևս Ադրբեջանում ընտրությունները ժողովրդավարական չեն լինի: Դրանք ուղեկցվում են «ԶԼՄ-ներում նախագահի գերակայությամբ, ընդդիմադիր ուժերի նկատմամբ բռնի գործողություններով, հանրահավաքների ազատության սահմանափակմամբ»,- նշել է Հալբախը:

«Շատ լավատեսական» է համարել նաև Ադրբեջանում ժողովրդարավարական ընտրությունների մասին հայտարարությունը Կոնրադ Աթիլգանի անվան հիմնադրամում «Հարավային Կովկասում քաղաքական երկխոսություն» ծրագրի ղեկավար Քանան Աթիլգանը: Աթիլգանի կարծիքով դրա պատճառը թեկնածուների ոչ հավասար հնարավորություններն են:

Այսպես ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու կինոռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովը, չգրանցվեց այն պատճառով, որ մինչև վերջերս ունեցել է ռուսական քաղաքացիություն և ապրել է արտասահմանում: Նրա փոխարեն ընդդիմությունն առաջադրեց պատմաբան Ջամիլ Հասանլիին, սակայն նրա հնարավորությունները փորձագետները համարում են մի քանի տոկոսի մակարդակով: Բոլորը համաձայնվում են, որ հետխորհրդային շրջանում առաջին և միակ քաղաքական դինաստիան կշարունակվի դեռևս հինգ տարի:

Իրավապաշտպան կազմակերպությունները, առաջին հերթին Amnesty International-ը և Human Rights Watch-ը վաղուց դատապարտում են Ադրբեջանում առկա իրավիճակը: HRW-ի սեպտեմբերյան զեկույցում նշվում էր քաղաքական ակտիվիստների և լրագրողների մասին, որոնք հայտնվել են բանտերում վերջին մի քանի տարվա ընթացքում:

Սակայն Եվրամիության հարաբերությունները Ադրբեջանի հետ այլ կերպ են դասավորվում: Ադրբեջանի նախագահ Ալիևին Եվրոպայում ընդունում են լայն բացված գրակախառնությամբ, որտեղ նա լսում է իր երկրի մոդեռնիզացիայի հարցում «հսկայական առաջընթացի մասին»: Այսպես է նշել Ադրբեջանի մասին Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարրոզուն 2013 թվականի հունիսին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Իլհամ Ալիևն այն ժամանակ հերքեց արևմտյան լրատվամիջոցների քննադատությունը՝ նշելով , որ Ադրբեջանում գոյություն չունեն քաղբանտարկյալներ:

Ադրբեջանի նկատմամբ այսպիսի քաղաքականությունը ըստ գերմանացի փորձագետ Ուվա Հալբախի կապված է Ադրբեջանի որպես էներգակիրների արտահանողի ռազմավարական դերի մասին: Ադրբեջանը 1994 թվականին համագործակցում է նավթի արդյունաբերության արևմտյան կոնցեռների հետ: Ապագայում արևմտյան կազմակերպությունները սկսելու են գազ արտադրել Կասպից ծովում: Հունիսին գազի մշակման կոնսորցիում «Շահ դենիզ-2»-ը որոշեց կառուցել գազի խողովակ, որը ձգվելու է Թուրքիայի և Հունաստանի միջով դեպի Եվրոպա: Չնայած որ Եվրահանձնաժողովը քննում էր մեկ այլ ծրագիր «Նաբուկոն» , սակայն Բրյուսելում ողջունում են գազի նոր երթուղին, որը չի անցնելու Ռուսաստանով:

Ռուսաստանը շատ հանգիստ է արձագանքում Արևմուտքի հետ Ադրբեջանի համագործակցությունը: Անցած տարիների ընթացքում հարաբերությունների սառեցումը, որը կապված էր Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակության հետ, Մոսկվայի հետ հարաբերությունները կրկին ջերմացել են: 2013 թվականին Ռուսաստանը սկսեց 1 մլրդ դոլար արժողությամբ ռազմամթերքի մատակարարումը Ադրբեջանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև ընդմիջումից հետո այցելեց Բաքու և հանդիպեց Ալիևի հետ:
Եվրահանձնաժողովը երկար ժամանակ լռում էր Ադրբեջանում ընտրությունների հետ կապված, սակայն ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԵՄ-ի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես եկան կարճ հայտարարությամբ, որտեղ նշված էր,որ ԵՄ-ն անհանգստացած է ընդդիմության վրա գործադրվող ճնշումով և ուշադրությամբ հետևելու են դեպքերի զարգացմանը: