Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսին, ով մեղադրվում է ցուցարարներին սպանելու մեջ, կոչ է արել դատավորին նրան ճանաչել Եգիպտոսի օրինական նախագահ: Այս մասին գրում է Риа Новости գործակալությունը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

« Այն, ինչ այժմ տեղի է ունենում, ռազմական հեղափոխություն է, ես կոչ եմ անում եգիպտական արդարադատությանը չմասնակցել դրան»,- մի քանի անգամ բարձրաձայն կրկնել է Մուրսին դատավորի կողմից մեղադրական կողմի անունները կարդալուց հետո:

Մուրսին նաև հայտարարել է, որ գտնվում է դատարանի սրահում ստիպողաբար: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ նա մի քանի անգամ կրկնել է իր կողմնակիցների կարգախոսը« Թող տապալվի ռազմական ռեժիմը»,որին միացել են նաև մեղադրական աթոռին նստած իսլամական կազմակերպության կողմնակիցները:

Նախագահող դատավորը ժամանակավոր կանգնեցրել է դատական լսումները, քանի որ Մուրսին հրաժարվել է հագնել ձերբակալվածներին տրամադրվող հագուստը: Մյուս աղբյուրի տվյալներով դատական լսումների կանգնեցնելու պատշառը Մուրսիի կողմնակիցների վիրավորական արտահայտություններն են եղել:

Մուրսին և «Մահմեդական եղբայրների» 14 բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են դիտավորյալ սպանության և ֆիզիկական բռնության մեջ , որը բերել է վեց ցուցարարի մահվան և հարյուրավոր ցուցարարների վիրավորանքների 2012 թվականի դեկտեմբերին պետության ղեկավարի նստավայրի մոտ անկարգությունների ժամանակ:

Եգիպտական բանակը հուլիսի երեքին ցույցերի միջոցով իշխանությունից հեռացրել էին Մուրսիին և երկրում հայտարարել էին անցումային շրջան: Դրանից քիչ անց Մուրսին ձերբակալվել էր: