Դմիտրի Պեսկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ծառայության ղեկավարը հայտարարություններով և մեկնաբանություններով հանդես է գալիս մեզ համար նախանձելի հաճախականությամբ: ՌԴ նախագահի գործունեության հետ կապված յուրաքանչյուր նշանակալի դեպք չի վրիպի Պեսկովի ուշադրությունից: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը և ավելացնում, որ իր կիրթ աշխատանքով նա բարձրացնում է Ռուսաստանի նախագահի հեղինակությունը:
Կայքը Պեսկովի աշխատանքին հակադրում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Ազեր Գասիմովի աշխատանքը և նշում, թե ինչով է զբաղվում նա «Ինչ, որտեղ, երբ» խաղի հարց է, որի քննարկմանը անհրաժեշտ է մեկ րոպեից ավելի քննարկում:
Haqqin.az-ում տպագրված հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Նա ոչ միայն լռում է, այլ նաև չի օժանդակում, որպեսզի անհրաժեշտ պահին, ինչ-որ մեկը խոսա: Թե ինչով է այս ամենը վերջանում, ակնհայտ դարձավ Վիենայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ:
«Վիենայում սկսվեց Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանը: Եվ այդ նորությունը տպագրեցին ոչ միայն հայկական, ռուսական, եվրոպական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցները, քանի որ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության ղեկավարը լռում էր:
Արման Սաղաթելյանը գրեթե ամեն րոպե թարմացնում էր իր հաղորդագրությունները Twitter-ում: Տեղեկատվական ոլորտում հայտնվում էր Սերժ Սարգսյանի գրեթե յուրաքանչյուր շնչառություն, որը վերտպում էին արտասահմանյան մամուլը, ինչը ստիպված էինք լինում կատարել նաև մենք: Շնորհակալություն Ազեր Գասիմովին դրա համար:
Շարժվենք առաջ:«Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երեքշաբթի Վիենայում տեղի ունեցած բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները նորմալ են անցել»: Այս մասին հայտնում է Ռադիո Ազատության հայկական ծառայությունը:
Իսկ ի՞նչ էր տարածում պարոն Գասիմովը: Հետաքրքիր հարց է: Իսկ մենք արդյունքում ստացանք այն, որ ստիպված էինք մեջբերել Հայաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավարի և Ռադիո Ազատության հայկական ծառայության տարածած հաղորդագրությունները:
Ինչպե՞ս կարելի է այն անվանել: Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև Վիեննայի հանդիպման լուսաբանման Ադրբեջանի տեղեկատվական ձախողում:
Հարց է առաջանում ինչի համար էր անհրաժեշտ ստորացնել մեզ՝ ադրբեջանցի լրագրողներին այն պատճառով, որ մենք ստիպված էինք տեղեկատվություն վերցնել սեփական նախագահի մասին ոչ թե ավստրիական, այլ հայկական լրատվամիջոցներից: Իսկ դրանից հետո մենք հպարտորեն հայտարարում ենք Ադրբեջանի ֆենոմենալ զարգացման և հայկական տնտեսության նկատմամբ կրկնակի գերազանցության մասի՞ն: Սակայն ինչու է տարածաշրջանային առաջնորդի՝ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցները իրենց զգում այդքան ստորացված և վիրավորված,որպեսզի զբաղվի սեփական նախագահի գործողությունների մասին հայկական լրատվամիջոցներից վերտպմա՞մբ: Ինչո՞վ է Իլհամ Ալիևը արժանի նման վերաբերմունքի:
Երկրում գոյություն ունեն մի քանի ծառայություններ, որոնք ուղղակիորեն զբաղվում են տեղեկատվական անվտանգությամբ և նախագահի աշխատակազմում, և Ազգային անվտանգության նախարարությունում, և ՆԳՆ-ում և Վագիֆ Ախունդովի ծառայությունում: Եթե նրանց համար շատ մեծ տանջանք չի լինի, թող բարձրացնեն Սարգսյանի հետ Ալիևի հանդիպման ամբողջ տեղեկատվությունը և ուշադրություն դարձնեն, թե որտեղից է ադրբեջանական մեդիան բառացիորեն հավաքել Ղարաբաղի ճակատագրի մասին բանակցությունների ընթացքի մասին տեղեկատվությունը: Հայաստանից: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Ադրբեջանում այսքան շատ գործում տեղեկատվության անվտանգության ապահովման համար ծառայություններ: Եվ ի՞նչ է սրանից հետո իրենից ներկայացնում տեղեկատվական անվտանգություն ասածը: Եվ ի՞նչու են Ադրբեջանում գործում լրատվամիջոցներ, եթե նրանք երկրի համար ամենակարևոր պահին պետք է հղում կատարեն «թշնամի աղբյուրներին»: Եվ ո՞ւմ է պետք նախագահի մամլո ծառայությունը և պետք է արդյոք անձամբ նրան առաջին հերթին:
Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, ինչու՞ է Իլհամ Ալիևը արժանացել նման վերաբերմունքի իր սեփական աշխատակզմի կողմից: Երկրի համար, մեզ բոլորիս համար, ամոթալի է, շատ ամոթալի»: