Ինչպես արդեն նշել էինք, Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ծավալուն հարցազրույց էր ունեցել «Советский спорт» պարբերականի լրագրողի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցի մյուս հատվածը:
-Դրսում իսկական ձմեռ է, սկսվել է ձնաբուքը: Կիրակի օրը Ռոստովում լինելու է մեկից չորս աստիճան սառնամանիք: Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում խաղալ ֆուտբոլ դեկտեմբերին:
-Եթե անկեղծ, շատ խաղադաշտեր սարսափելի վիճակում են գտնվում, սակայն դրա հետ ոչինչ չես կարող անել: Ինչ վերաբերվում է ջերմաստիճանին, ապա անգամ հինգ աստիճան սառնամանիքում կարելի է խաղալ: Սակայն սառնամանիքը խնդիրներ է ստեղծում: Դժվար է ձմռանը փոխարինման դուրս գալ, երբ կարգին չես տաքացրել մարմինդ: Դժվար է խաղի ընթացքի մեջ հայտնվել: Սակայն կրկնում եմ, որ խաղացողի համար եղանակային խնդիրները չպետք է խնդիր լինեն:
- Վոլգայի հետ խաղում առատ ձյուն էր տեղում: Արդյո՞ք խաղացել եք նման պայմաններում:
- Այո, երեք տարի առաջ «Այաքսի» կազմում ես խաղում էի Սպարտակի դեմ: Մոսկվայում: Եվրոպայի Լիգայի շրջանակներում: Այն ժամանակ ավելի ցուրտ էր, փետրվար ամիսն էր:
- Ձեզ համար ինչքա՞ն է կարևոր լրացուցիչ հանգստյան օրերը:
- Հմ, իսկ ինչքան հատկապես:
- Երկու կամ երեք: Ես այն հանգստյան օրերի մասին եմ խոսում, որ ակումբը կարող է ստանալ «Ռոստովի» հետ խաղում հաջող արդյունքի դեպքում: Գլխավոր մարզիչը խոստացել է ձեզ, այնպե՞ս չէ:
- Այո կա այդպիսի մի բան: Խոստովանում եմ, որ չէի հրաժարվի մի քանի հանգստյան օրից, ամեն դեպքում ամռանը ես հանգիստ չեմ ունեցել: Հանգստացել եմ ընդամենը տաս օր: Իմ օրգանիզմին այդքանը բավարար չէ:
- Այսինքն ամեն ինչ կանե՞ք հաղթանակի հասնելու համար:
-Բնականաբար, սակայն հարցը միայն հավելյալ հանգստյան օրերի մասին չէ: Այդ խաղը կարևոր է առաջնությունում մեր դիրքի համար: Միայն դրանից հետո կարելի է մտածել հանգստի մասին: