Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը համեմատել է Ֆրանկ դե Բուրի, Լեոնիդ Կուչուկի և Վալերի Կարպինի մարզչական մեթոդները, ինչպես նաև նշել է, որ չի ճանաչում Վսիլի Բերեզուցկուն:
«Սկզբում ցանկանում էր ավելի անվանի ակումբ տեղափոխվել, ես ընտրության մեծ հնարավորություն ունեի, սակայն ընտրեցի «Սպարտակը» և այժմ միայն ուրախ եմ այդ կապակցությամբ: Ընդհանուր առմամբ ես երջանիկ եմ, տարին բոլոր կողմից հաջողակ էր:Կարևորը վնասվածք չստանալը և առողջ մնալն է: Դա էլ ցանկանում եմ ինձ նոր տարվա համար: Ես գոհ եմ գործերի ընթացքից»,- նշել է Օզբիլիսը Советский спорт պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: 
-Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակի» երրորդ տեղը լա՞վ արդյունք է, թե՞ կցանկանայիք ավելին:
- Առաջնությունը ոչ թե Նոր տարվան է ավարտվում, այլ մայիսին: Այդ պատճառով դեռևս երկար ժամանակ կա: Այդքան էլ կարևոր չէ, թե մենք ինչպիսի տեղ ենք զբաղեցնում առաջնության կեսին: Կարևոր է, թե ինչպես կմոտենանք եզրափիկիչին: Եթե վերջացնենք երրորդ տեղով, ոչ մեկ ուրախ չի լինի, սակայն տվյալ պահին այն ընդունելի արդյունք է: Առաջին տեղից մեզ առանձնացնում է ընդամենը երեք միավոր: Այդքան էլ շատ չէ:
-Կարդացե՞լ եք Բերեզուցկու հայտարարությունը դերբիի ժամանակ «Սպարտակի» ֆուտբոլիստների կոպիտ խաղի մասին: Եվ արդյո՞ք եղել է ԲԿՄԱ-ի դեմ այդպիսի խաղ ձեր կողմից:
-Ով է այդպիսի բան ասել:
- Նա Ռուսաստանի հավաքականի պաշտպան է:
- Ես նրան չեմ ճանաչում և նրա ասածն էլ ոչ մի նշանակություն չունի:
- Դուք խաղացել եք երեք մարզչի` Ֆրանկ դե Բուրի, Վալերի Կարպինի և Լեոնիդ Կուչուկի ղեկավարության ներքո: Նրանց միջև ինչ-որ ընդհանու՞ր բան կա:
- Որոշակի նմանություն եմ տեսնում Կարպինի և դե Բուրի միջև: Նրանք գրեթե նույն խաղաոճին են հավատարիմ: Երկուսն էլ պահանջում են հարձակվողական ֆուտբոլ և խիստ դիրքային խաղ: Այդպես էլ մենք ցանկանում ենք խաղալ:
- Ինչո՞վ է տարբերվում Կուչուկը:
- Նա շատ ակտիվ մարզիչ է: Նա ամեն ինչի հետևում է, ամեն ինչ տեսնում է: Նրա ֆուտբոլը կայանում է կոմպակտության և կարգապահության մեջ: Նա նույնպես ֆանտաստիկ աշխատանք է կատարում, սակայն խաղացողների առաջ նա հանդես է գալիս հայր-մարզիչի դերում: