Երեք հազվագյուտ սպիտակ առյուծի ձագեր են ծնվել Լեհաստանի կենդանաբանական այգում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնում է Риa-Новости-ի թղթակիցը korrespondent.net-ին , սա առաջին հղիությունն է այս առյուծի, որը ընդամենը 2,5 տարեկան է և սովորաբար այս առյուծները ունենում են 1-2 հատ ձագ, բայց նա միանգամից երեք ձագ է ունեցել: Հաճախ առյուծ մայրերը հրաժարվում են կերակրել ձագերին, բայց այս դեպքում էլ առյուծ մայրիկը շատ լավ է կերակրում իր ձագերին: Արդեն շատերն են ցանկություն հայտնել տեսնելու այս փոքրիկ ձագուկներին և սպասում են, թե երբ է բացվելու կենադանաբանական այգու սեզոնը: