Վերջերս ադրբեջանական գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը անցնում է բուժզննում և ֆիզիկապես պատրաստ է ծառայության: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Սխալմամբ թշնամու տարածք անցած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը շուրջ մեկ տարի գտնվում էր Ադրբեջանում: Բոլորովին վերջերս Ինջիղուլյանը Ադրբեջանից տեղափոխվեց երրորդ երկիր, որից հետո էլ արդեն վերադարձավ հայրենիք: 

Արծրուն Հովհաննսիյանը ասաց, որ Հակոբը պատրաստ է ծառայության, անցել է բուժզննում, սակայն, թե երբ է նա անցնելու ծառայության խոսնակը չնշեց: 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ պատկան մարմինները հայտարարեցին, որ առկա են լրացուցիչ տեղեկություններ Հակոբ Ինջիղուլյանի գերևարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ: