«Հրապարակ» թերթը գրում է.

«Նույնիսկ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը չկարողացավ տոնական երկարատև «ռելաքսից» դուրս բերել կառավարությանը: Եթե Սերժ Սարգսյանն ստիպված եղավ դեպքի առիթով հրատապ խորհրդակցություն հրավիրել, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից էլ ցավակցական ուղերձ հրապարակվեց, ապա Հովիկ Աբրահամյանի ձայն-ծպտունը չլսվեց: Իսկ կառավարության կայքում դեռ նախատոնական տրամադրություններ էին, վերջին թարմացումն էլ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձն էր»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: