«Մեր տեղեկություններով, դոլարի կուրսն այս մի քանի օրը ոչ կտրուկ, սակայն կրկին կբարձրանա: Քանզի բանկերն այդպես էլ չկատարեցին ԿԲ հրահանգը՝ չստեղծել դոլարային դեֆիցիտ: Բանն այն է, որ բանկիրները չեն վստահում ԿԲ-ին, զգուշավորություն են դրսևորում՝ մտածելով, որ ԿԲ-ն չի կատարի իր խոստումը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով արտարժույթ չի տրամադրի իրենց:

ԿԲ-ի մյուս հորդորը՝ դրամային վարկեր տրամադրել գործարարներին, սառեցնել գործարարների կողմից դոլարային վարկերի վճարումը, բանկերը նույնպես չեն կատարել: Ինչն էլ առիթ կդառնա ոչ միայն դոլարի կուրսի բարձրացման, այլև բանկերի նկատմամբ ԿԲ-ի կողմից «ընդգծված» վերաբերմունքի՝ բանկերի խոշորացման այս փուլում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։