«Չնայած երեք ամսից ավել է, ինչ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, սակայն ՀՀ Կառավարությունը դեռ շարունակում է նրան «ազատելու» մասին որոշումներ կայացնել: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության հունվարի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախագահի հրամանագրի նախագիծ, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը կազատվի անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պաշտոնից:
Նրա փոխարեն այդ պաշտոնում պետք է նշանակվի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ Կառավարությունում այնքան անիմաստ պաշտոններ կան, որոնց մասին գործադիրում ուղղակի մոռանում են, և ի պաշտոնե այդ տեղում նշանակված անձի ազատվելուց հետո ամիսներ պետք է անցնեն, որ այդ մասին հիշեն»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: