Հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը համեմատաբար հանդարտ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ դա էապես պայմանավորված է հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ։
«Մարտական հերթապահության տարրերի կատարելագործման ուղղությամբ ՀՀ եւ ԼՂՀ բանակն անընդհատ աշխատում են, բարելավել ենք դիտարկման համակարգը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ դիտարկել, հայտնաբերել, կողմնորոշվել եւ որոշումներ ընդունել»,- ասաց նախարարը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ լարվածության թուլացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ։
«Ազդեցություն են ունենում քաղաքական միջավայրը, հանդիպումները, եռանախագահների ակտիվությունը, աշխատանքը, որը պետք է տարվի երկու երկրների նախագահների հանդիպման շրջանակներում։ Մենք միշտ որպես ուժային կառույցների ղեկավարներ, հորդորել ենք, որ միջազգային քաղաքական կառույցները այդ հարցը դնեն. կամ պահպանում ենք հրադադարը, կամ ոչ»,- ասաց նախարարը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					